Թվային բազմությունների եզրերը

Եթե դիտարկվող {x} բազմության համար գոյություն ունի այնպիսի M վերջավոր թիվ, որ բոլոր x ≤ M, ապա ասում են, որ տրված բազմությունը վերևից սահմանափակ է, և M թիվն անվանում են նրա վերին եզր։

Եթե գոյություն ունի այնպիսի m վերջավոր թիվ, որ բոլոր x≥m, ապա ասում են, որ դիտարկվող {x} բազմությունը ներքևից սահմանափակ է։ m թիվն անվանում են նրա ստորին եզր։

Բոլոր վերին եզրերի մեջ հատկապես կարևոր է նրանցից փոքրագույնը, որը մենք կանվանենք ճշգրիտ վերին եզր։

Նման ձևով ստորին եզրերից մեծագույնը կանվանենք ճշգրիտ ստորին եզր։

 

No thoughts on “Թվային բազմությունների եզրերը”

Թողեք ձեր մեկնաբանությունը

Ի պատասխան Some User

ՈՒղարկել ընկերներին