Դիտարկենք բոլոր ռացիոնալ թվերի բազմության երկու ոչ դատարկ A և A' բազմությունները։ Մենք կենթադրենք, որ նրանք ունեն հետևյալ դասավորվածությունը․
Այդ բազմություններն առաջացնում են հատույթ, եթե
1․ Յուրաքանչյուր ռացիոնալ թիվ մտնում է A և A' բազմություններից մեկի և միայն մեկի մեջ։
2․ A բազմության յուրաքանչյուր a թիվ փոքր է A' բազմության a' յուրաքանչյուր թվից։
A բազմությունը կանվանենք հատույթի ստորին դաս, իսկ A' բազմությունը՝ հատույթի վերին դաս։ Հատույթը կնշանակենք այսպես՝ A|A'
Լրացումների բաժին