Հիմնական թեորեմ (Դեդեկինդի)։ Իրական թվերի բազմության մեջ ամեն մի A|A' հատույթի համար գոյություն ունի այդ հատույթն առաջացնող մի b իրական թիվ։ Այս b իրական թիվը կլինի՝
- կամ ամենամեծը A ստորին դասի մեջ (այդ ժամանակ A' վերին դասում չկա ամենափոքրը),
- կամ ամենափոքրը A' վերին դասի մեջ (այդ դեպքում A ստորին դասում չկա ամենամեծը)։
Լրացումների բաժին